Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ օգոստոսի 9-ի ընտրություններն անցկացվել են տոնի նման, բայց «ինչ-որ մեկը ցանկացել է փչացնել այս տոնը»: Այս մասին նա հայտարարել է ԱՊՀ գործադիր քարտուղար, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպմանը, հայտնում է Белта-ն:
«Անկեղծ ասած, ինձ հուզել է, երբ նրանք փոքրիկ երեխաների հետ միասին եկել էին [ընտրություններին]: Հասկանում եք, սա տոն է: Ինչ-որ մեկը ցանկացավ փչացնել այս տոնը: Մենք տեսանք նրանց. նրանք այդ գիշեր երևացին: Մենք արձանագրել ենք զանգեր արտերկրից: Զանգեր կային Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից, նրանք վերահսկել են մեր, կներեք ինձ, ոչխարներին. Նրանք չեն հասկանում, թե ինչ են անում, և նրանց սկսում են վերահսկել», – ասել Լուկաշենկան:
Նա նաև հայտնել է, որ համարժեք պատասխան կլինի անօրինական գործողություններին և «թույլ չի տա, որ երկիրը քանդվի»:
«Այսինքն, նրանք փորձում են այս խառնաշփոթը գցել մեզ վրա: Ես նախազգուշացրեցի. Մայդան չի լինի, անկախ նրանից, որ ինչ-որ մեկը դա ուզում է: Հետևաբար, մենք պետք է հանդարտվենք: Եվ արդեն երրորդ անգամ եմ ասում ծնողներին հետևել իրենց երեխաների քայլերին, որպեսզի նրանք չվնասվեն: Վիրավորվել է շուրջ 25 զինյալ: Կոտրված ձեռքեր և ոտքեր կան: Նրանք դիտավորյալ են ծեծի ենթարկել այս տղաներին », – ասել է Բելառուսի նախագահը:
Հիշեցնենք, որ Բելառուսի ԿԸՀ-ի վեջին տվյալներ համաձայն՝ Լուկաշենկոն հաղթում է նախագահական ընտրություններում։
Պետական բարձրագույն պաշտոնի համար պայքարում էին հինգ թեկնածուներ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերչենը:
Ընդդիմության թեկնածու է համարվում Սվետլանա Տիխանովսկայան, որի ամուսինը այժմ կալանավորված է, և որին թույլ չեն տվել գրանցել իր թեկնածությունը։
Ընտրատարածքների փակվելուց հետո Միսնկում և Բելառուսի այլ քաղաքներում ցույցեր են սկսվել, մարդիկ համաձայն չեն հրապարակված թվերի հետ։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։