Անցած օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսի զոհերի թիվն աճել է 905 մարդով և հասել 100 հազար 477-ի, հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր Բրազիլիայում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի 3,012,412 դեպք, բուժվել է 2.28 միլիոն մարդ:
Բրազիլիան Միացյալ Նահանգներից հետո երկրորդ տեղում է աշխարհում վարակակիրների և մահացությունների թվի առումով, հայտնում է «Ինտերֆաքս» -ը:
Բրազիլիայի Գերագույն դատարանը սուգ է հայտարարել նոր տեսակի կորոնավիրուսային վարակից 100 հազար մարդու մահվան կապակցությամբ։