«Խազեր» էկոլոգամշակութային հասարակական կազմակերպությունը ընդդեմ Գոհար Ղազինյանի դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով հերքել զրպարտություն պարունակող տեղեկությունները։
Հունիսի 22-ի կայացել է նախնական դատական նիստը։ Գործը մակագրված է դատավոր Դիանա Հովհաննիսյանին։
Իրավաբան․net-ի հետ զրույցում Գոհար Ղազինյանի փաստաբան Անահիտ Սարգսյանը նշեց, որ զրպարտության որևէ հիմք չկա։
«Խոսքը վերաբերում է Գոհար Ղազինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա իր մտահոգությունն է հայտնել միջազգային դրամաշնորհների հետ կապված՝ բնապահպանական ոլորտի հետ և նշել է, որ միջազգային դրամաշնորհները երբ գալիս են Հայաստան, պետք է համապատասխան ԾԻԳ-երի միջոցով գումարները բաշխվեն, պետական վերահսկողություն լինի գումարների բաշխման հետ կապված, սակայն դրանք տեղի չեն ունեցել։ Իսկ Գոհար Ղազինյանը երկար տարիներ այդ ոլորտում է աշխատել, եղել է բնապահպանության նախարարի խորհրդականը և գտնում է, որ առկա են այդ հարցում խնդիրներ, դա նախարարները նույնպես միշտ ասել են, կառավարությունները միշտ մատնանշել են, որ գումարներ են եկել բնապահպանության հետ կապված և փոշիացվել են, այդ ծրագրերը չեն իրականացվել և ֆեյսբուքյան գրառում է կատարել»,-ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ դատական նիստերն այս շրջանում հետաձգվում են։
Մանրամասները՝ տեսանյութում