Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Նիստը նախագահեց դատավոր Արսեն Նիկողոսյանը։
Լսելով պաշտպանների, մեղադրողների և տուժող կողմի ներկայացուցիչների դիրքորոշումներն ու փաստարկները՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Քիչ առաջ՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից, դատավորը հրապարկեց որոշումը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը բավարարվեց, ՀՀ 2-րդ նախագահը կալանքից ազատ արձակվեց, նրա նկատմամբ կիրառվեց գրավ՝ երկու միլիարդ դրամ գրավի չափով։