Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8248 դեպք

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8248 նոր դեպք, վարակման հետևանքով մահացել է 193 մարդ, հիվանդությունը հաղթահարել է 9767-ը:

Այս մասին հայտնում  է Ria.ru-ին։

Վարակվածներից գրեթե 36%-ի մոտ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում:

Վարակման նոր դեպքեր ամենաշատը գրանցվել են Մոսկվայում` 1416, Մոսկվայի մարզում գրանցվել է վարակման 694, իսկ Իրկուտսկի մարզում` 319 դեպք: Սանկտ Պետերբուրգում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցված վարակման դեպքերի թիվը 234 է:

Այսպիսով՝ Ռուսաստանի 85 շրջանում վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 545 458-ի, վարակման հետևանքով մահացել է 7284 մարդ, բուժվել` ավելի քան 294 000-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել