Սահմանադրական դատարանը որոշել է քննության առնել Բարձրագույն դատական խորհրդի դիմումը: Այս մասին տեղեկանում ենք ՍԴ-ի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը՝ կասեցնելով խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը, դիմել էր Սահմանադրական դատարան։
Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրել են ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանը և Մեսրոպ Մակյանը՝ դատավոր Արայիկ Մելքումյանին առնչվող մեկ այլ գործի շրջանակներում հատուկ կարծիք հայտնելու հետ կապված։
Իրավաբան.net-ի հետ զրույցում, ԲԴԽ անդամի խոսքով, ՍԴ-ն զարմանալի արագությամբ խորհրդի որոշումը վարույթ ընդունեց։ «Փոխանակ դատական համակարգում ողջունվեն այն մարդիկ, ովքեր չեն վախենում և բարձրաձայնում են առկա խնդիրները, նրանց հանդեպ, վարվում է փաստորեն, լռեցնելու փորձի քաղաքականությունը»,-նշեց ԲԴԽ անդամը։
Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԲԴԽ անդամները մեկ այլ անդամի գործունեության հետ կապված միջնորդություն են ներկայացնում։
Մանրամասները՝ տեսանյութում