Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել կառավարության կազմն արձակելու վերաբերյալ։
Այդ մասին հայտնում է БЕЛТА-ն գործակալությունը։
Ինչպես հաղորդվում է, նոր կազմի ընտրման վերաբերյալ առաջարկները քննարկվել են այսօր՝ հունիսի 3-ին, Բելառուսի նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ:
Ավելի վաղ Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ ընտրություններից առաջ թույլ չեն տա երկրում իրավիճակի ապակայունացում։
Բելառուսում ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 9-ին։