ՌԴ-ում նշանակվել է Սահմանադրության փոփոխությունների համար ընտրության օրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սատարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովայի առաջարկը` հուլիսի 1-ին Սահմանադրության փոփոխությունների համար ընտրություն անցկացնելու վերաբերյալ: Այս մասին Պուտինը հայտնել է Россия 24 հեռուստաալիքով:

«Հուլիսի 1-ը լավ օր է», – ասել է Պուտինը:

Հանդիպման ընթացքում Պուտինը ասել է, որ քվեարկության անցկացման համար պետք չէ խնայել։

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախնական քվեարկությունը նշանակված էր ապրիլի 22-ին, բայց այն հետաձգվեց անորոշ ժամանակով ՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել