Մայիսի 28-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում5,929,312 է։ Մահացել է 357,781 մարդ, բուժվել՝ 2,388,172-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 379,051-ի։ Բուժվել է 150,993 մարդ, մահացել է՝ 4,142-ը։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 160,979 դեպք է գրանցվել, մահացել է 4,461 մարդ, բուժվել՝ 124,369-ը։
Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7,627-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 143,849 դեպք։ Ապաքինվել է 112,988 մարդ։
Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 4,759 անձի մոտ, որից 3,022-ն ապաքինվել են, 56-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 738-ի։ Մահացել է 12 մարդ, բուժվել է 573 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 8,216-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 3,287 է, վիրուսից 113 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,711,313 վարակված, 101,002 մահ։