Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 24․05

Մայիսի 24-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 5,360,841 է։ Մահացել է 343,364 մարդ, բուժվել՝ 2,145,643-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 344,481-ի։ Բուժվել է 113,299 մարդ, մահացել է՝ 3,541-ը։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 156,827 դեպք է գրանցվել, մահացել է 4,340 մարդ, բուժվել՝ 118,694-ը։

Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7,417-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 135,701 դեպք։ Ապաքինվել է 105,801 մարդ։

Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 4,122 անձի մոտ, որից 2,607-ն ապաքինվել են, 49-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 730-ի։ Մահացել է 12 մարդ, բուժվել է 522 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է6,661-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 3,064 է, վիրուսից 81 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,632,721 վարակված, 97,424 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել