Forbes-ը հաշվել է, թե որքանով է փոխվել աշխարհի 25 ամենահարուստների կարողությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ: Ըստ պարբերականի, նրանք մարտի 23-ից մայիսի 22-ը վաստակել են 255 միլիարդ դոլար:
COVID-19 կորոնավիրուսային համարակի ժամանակ ամենաշատը վաստակել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նրա եկամուտներն աճել են 31,4 միլիարդ դոլարով՝ հասնելով 86,5 միլիարդ դոլարի: Նշվում է, որ ընկերության բաժնետոմսերի արժեքը բարձրացել է մոտ 60 տոկոսով: Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կարողությունը հասցրել է 146,9 միլիարդ դոլարի, նշված ժամանակահատվածում վաստակելով 29,9 միլիարդ դոլար:
25 ամենահարուստ գործարարների ընդհանուր կարողությունը հասել է 1,5 տրիլիոն դոլարի: Ինչպես նշում են լրագրողները, դա Forbes-ում ընդգրկված բոլոր միլիարդատերերի 16 տոկոսն է կազմում: