ԵՄ-ն կարող է սահմանը բացել զբոսաշրջիկների համար

Եվրահանձնաժողովը մայիսի 13-ին կներկայացնի համապարփակ ռազմավարությու, որով Եվրամիության երկրները կկարողանան զբոսաշրջիկների ընդունել։ Այսկերպ փորձ է արվում օժանդակել կորոնավիրուսի պանդեմիայից տուժած զբոսաշրջության ոլորտին։

Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Եվրահանձնաժողովի ռազմավարությունն առաջարկելու է եռաստիճան մոտեցում՝ ուղղված այն երկրների սահմանաների բացմանը, որոնք «վարակի ռիսկի գնահատման նույնանման» ցուցանիշ ունեն։ Կորոնավիրուսի դեմ պայքարի եվրոպական գործակալությունը (ECDC) կվարի այն երկրների ցանկը, որտեղ վարակի տարածման ցածր հավանականություն կա։

Այսպիսով, երկրները կհրաժարվեն Շենգեն գոտու ընդհանուր կարանտինային միջոցառումներից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել