Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի աշխարհագրական ընկերությունը գտել են Սև ծովի հատակին գտնվող «Արմենիա» ջերմանավը։ Այն խորտակվել էր 1941 թվականի նոյեմբերին՝ գերմանական օդուժի հարձակման ժամանակ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը, գրում է Meduza.io-ն:
Ռուսաստանի աշխարհագրական ընկերությունից հայտնել են, որ 2017-ին ռազմական գերատեսչության կողմից որոնողական աշխատանքների ընթացքում ծովի հատակին հայտնաբերվել է մագնիսական անոմալիա: 2020 թվականի մարտին տարածքն ուսումանսիրվել է սոնարով (гидролокатор):
Այնուհետև ջրային սարքավորումը ջրի տակ մի քանի սուզելով նկարներ են արվել մեկ ու կես կիլոմետր խորության վրա: Դրանցից մեկի վրա երևում էր նավի զանգը՝ տեսանելի հստակ գրությամբ` «Армения»:
Ջերմանավը Սևաստոպոլից դուրս է եկել 1941 թվականի նոյեմբերի 7-ին, որով էվակուցվում էին քաղաքի մի քանի հազար բնակիչները։ Գերմանական ավիացիան հարձակում է գործել նավի վրա, ինչի հետևանքով ջերմանավը մի քանի րոպեում պորտակվել է։ Տարբեր աղբյուրների համաձայն մահացել է 6-10 հազար մարդ։