Անչափահասին հարբեցնելու համար տուգանք է սահմանված

Վարչական իրավախախտումների մասին օրենքի 177-րդ հոդվածով սահմանվում է․

Ծնողների կամ այլ անձանց կողմից անչափահասին հարբած վիճակի հասցնելը` առաջացնում է տուգանք՝ 20․000 դրամի չափով:

175-րդ հոդվածով սահմանվում է, որ ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կամ ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով` առաջացնում են տուգանք 10․000 դրամի չափով։

Նշված արարքները վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանք՝ 20․000 դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել