Իտալիայում՝ վերջին 24 ժամում, կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը 189-ով ավելացել է՝ դառնալով 1016։ Սա նշանակում է 23 տոկոսով աճ՝ մահացությունների շրջանում։ Այս մասին տեղեկացնում է երկրի Քաղաքացիական պաշտպանության մարմինը՝ մարտի 12-ին։
Այս մասին հայտնում է Aljazeera-ն։
Իտալիայում, որը եվրոպապական ամենաշատ դեպքեր գրանցած երկիրն է, այս պահին վարակվածների թիվը դարձել է 15 113, նախորդ օրվա 12 462-ի հետ համեմատած / 21․7 տոկոսով աճ։
Հիշեցնենք, որ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն մարտի 9-ին քաղաքացիներին հրահանգել է մնալ տանը և զերծ մնալ ճամփորդություններից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը համաշխարհային համաճարակ է որակել։ Իտալիան խստացրել է իր կարանտինը։ ԱՄՆ-ն արգելել է թռիչքները Եվրոպայից։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, համաշխարհային մասշտաբով ավելի քան 4613 անձ է մահացել, ավելի քան 126 000 անձ՝ վարակվել։ Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի, 68 000 անձ արդեն առողջացել է վիրուսից։