«Վարորդները ավտոդպրոցներում անվտանգ երթևեկության հիմունքները ևս պետք է սովորեն»․ Արտաշես Ստեփանյանը՝ վարորդկայան վկայականների նոր քննությունների մասին

Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու կարգը առաջիկայում կփոխվեն։ Նախագիծը շրջանառվում է 2019 թվականից։

Կավելանան ինչպես տեսական քննության հարցերը, այլև՝ գործնական վարման քննության ժամանակ փոփոխություններ կլինեն։

X-Drive ավտոմոտոսպորտ դպրոցի տնօրեն Արտաշես Ստեփանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ շատ է լինում եվրոպական երկրներում շատ է լինում ու հազվադեպ է տեսնում վթարներ։ Սա այն բանի հետևանքն է, որ վարորդները ոչ միայն սովորում են երթևեկության կանոնները, այլև՝ անվտանգ երթևեկության հիմունքները, որոնք մի քանի ճանապարահյին նշանները չեն միայն։  Արտաշես Ստեփանյանը նշում է նաև սպասվող փոփոխությունների և դրանց ազդեցության մասին։

-Ի՞նչ ընթացակարգով են հիմա քաղաքացիները ստանում վարորդական իրավունքի վկայականը։ Արդյո՞ք տեսական քննության հարցաշարերը բավարարում են արդի պահանջներին։ 

-Մեր ընկերությունը և Իրավաբանների հայկական ասոցիացիան աշխատել է Ճանապարհային ոստիկանության հետ և այդ աշխատաքներից ելնելով կարող եմ նշել, որ Հայաստանում այսօր վարորդական իրավունքների տրման գործող կարգը հնացած է, հարցաշարերը չափազանց հին են։ Երբ դիմորդը գնում է ՃՈ ստորաբաժանում՝ հանձնելու վարորդական իրավունքի քննություն, առաջին գործը տեսական քննություն հանձնել է։ Ինչպե՞ս է սա արվում․ մուծում է 3000 դրամ պետական տուրք, մտնում քննության, քննական սենյակում այժմ առկա 62 քննական տոմսից, որոնցից յուրաքանչյուրում 10 հարց է, պատահականության սկզբունքուվ պատասխանում տոմսերից որևէ մեկին ու տոմսում առկա 10 հարցից առնվազն 9-ին ճիշտ պատասխանելու դեպքում ստանում տեսական քննությունը։

-Իսկ եթե չի՞ ստանում։

-Եթե չստացվեց․․․ Այստեղ արդեն բացվում են խնդիրները։ Անձը կարող է նորից վճարել 3000 դրամ ու տեղում նորից հանձնել քննությունը։ Ու այսպես քանի՞ անգամ՝ որքան գումար և ժամանակ կունենա։ Ստացվում է, որ մեկ օրում, թեկուզ պատահականությամբ սկզբունքով կարող է այս 10 հարցերից 9-ին ճիշտ պատասխանել ու ստանալ քննությունը։ Տեսական քննության 62 տոմսերի 620 հարցերից շուրջ 400-ն իրականում կրկնվում են։ Օրինակ, եթե խաչմերուկն է պատկերվում, մի հարցում վարորդը խաչմերուկի մի գոտում է, մյուսում՝ հակառ գոտում և այլն։

Այսօրվա պահանջներին՝ մեքենաների դինամիկային, դրանց արագացմանը, դադարին՝ ճանապարհային երթևեկության քննության հարցաշարը չի բավարարում, հնացած է ու նորի կարիք կա։ Հարցաշարն ընդհանուր առմամաբ փոփոխությունների ենթարկվել է անհիշելի ժամանակներ առաջ, չհաշված նախորդ տարում եղած 2-3 հարցերը։

-Տեսական քննությանը հաջորդում է գործնական՝ վարման փուլը։ Ի՞նչ խնդիրներ ունենք այստեղ։ 

-Օրենքը պահանջում է, որ քննությունը պետք է անցնի քննական ավտոդրոմում։ Հայաստանում  նման տարածք կա՝ Երևանում և Աբովյանում։ Մնացած տեղերում ավտոդրոմ չլինելու պատճառով անցնում են քաղաքային վարման։ Նորից նույն սկզբունքն է, եթե կտրվեց քննությունից, կարող է տեղում նորից մուծել, էլի հանձնել քննությունը և այդպես շարունակ։ Սա որոշակի կոռուպցիոն գործընթաց է նաև պարունակում։

-Դուք ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում և ներկայացված նախագծով ի՞նչ է սպասվում։

-Նախ տեսական հարցաշարը գրեթե կրկնապատկվում է՝ 620 հարցից դառնալով շուրջ 1200-ը։ Քննության համար նախատեսվում է ոչ թե 10-ը, այլ՝ 20 հարց։ Դրական արդյունք գրանցելու համար հարկ կլինի պատասխանել արդեն ոչ թե նվազագույնը 9 հարցին, այլ՝ 18-ին։ Մենք առաջարկում էինք, որ առաջին անգամ տեսական քննությունը հանձնելու համար գումար չգանձվեր, իսկ 2-րդ անգամ հանձնելու համար քաղաքացին վճարեր ոչ թե նորից 3000 դրամ, այլ՝ 40-45 հազար դրամ։ Սա այն գումարն է, որ դիմորդին կստիպեր լավ սովորել, այսինքն՝ կամ լավ սովորել ու հենց առաջին փորձից հանձնել, կամ կորցնել այդ 40 հազար դրամը։ Սակայն սա չընդունվեց։

Երբ այս նախագիծն ընդունվի և ուժի մեջ մտնի, գործնական քննությունը կանցնի արդեն 2 փուլով։ Առաջինը՝ ավտոդրումում վարում՝ շուրջ 15 րոպե տևողությամբ, երկրորդ փուլը՝ քաղաքային պայմաններում, իրական երթևեկության մեջ վարումը՝ շուրջ 40 րոպե տևողությամբ։

-Նախագիծը հանրային քննարկման էր ներկայացվել դեռ 2019 թվականի հուլիսին։ Ըստ ձեզ, ո՞րն է պատճառը, որ դրան այսքան երկար ժամանակ անդրադարձ չի կատարվել։

-Քանի որ այս տարվա հունվարի 1-ից ընդունվեց բալային համակարգը և դրա աշխատանքները մեծ ծավալ էին կազում, այս նախագծին անդրադառալու համար կառավարությունն ու ճանապարհային ոստիկաննությունն անդրադառնալու հնարավորություն չունեցան, չհասցրին։  Նախագիծը պատրաստ է, դրա վրա ՃՈ-ն երկար աշխատել է, այն արդեն կառավարությունում է։ Սրա մասին մի պահ մոռացան բոլորը, բայց առաջիկայում կառավարությունը կընդունի որոշումը ու կանցնենք վարորդական վկայականների տրման նոր կարգին։

-Ի՞նչ եք կարծում, սա օգնություն կլինի՞ երթևեկության կանոնակարգմանը։ 

-Սա դրական փոփոխություն է։ Նախկին օրենքները, նախկին հարցաշարերը շատ հեռու են այսօրվա մեքենաների, կյանքի դինամիկային։ Այսօր կարող եք ձեռք բերել այնպիսի մեքենա, որ 5 վայրկյանում 0-100 կմ/ժ արագություն կհավաքի։ Երբ մեքենան նման արագություն է ունենում, դա ոչ թե վարորդի «շնորքն» է, այլ՝ մեքենայի։ Վարորդը պետք է «շնորք» ունենա կանգնացնել այդ մեքենան։  Դա անելու համար նախ վարորդը պետք է իմանա, թե որքան ժամանակ, որքան տարածություն է իրեն հարկավոր ու միայն երթևեկության կանոններն իմանալը քիչ է։ Նոր վարորդը պետք է իմանա անվտանգ երթևեկության հիմունքները։ Եթե ճանապարհային երթևեկության կանոնները մեկ անգամ սովորեք, էլ երբեք չեք մոռանա, անգամ եթե հատուկ չսովորեք էլ, բայց քաղաքում մի կետից մյուսը տեղափոխվելիս ուշադիր լինեք նշաններին՝ կսովորեք արդեն, իսկ անվտանգ երթևեկության հիմունքներն ուղղակի չեք կարող սովորել։

Ավտոդպրոցները սովորաբար 2 տարբերակով են սովորեցնում․ եթե ցանկանում են շատ արագ ստանալ իրենց վարորդական իրավունքի վկայականը և եթե իսկապես ցանկանում են սովորել նաև անվտանգ երթևեկության հիմունքները։ Երկրորդ տարբերակն ավելի երկար է ու շուրջ երկու անգամ թանկ։

-10 սովորողից քանի՞սն են ընտրում երկրորդ տարբերակը։ 

-10-ից մեկը՝ լավագույն դեպքում։ Դրա համար էլ մեր երթևեկությունն այս տեսք ունի։ Ոչ մի հարցաշարում չկա գրված, թե օրինակ անիվի ի՞նչ մաշվածության դեպքում էլ չի կարելի վարել մեքենան, որքա՞ն է դրա թույլատրելի մաշվածությունը։ Ձմեռային նոր անիվի անվահետքի (протектор)  խորությունն 8 միլիմետր է ու, երբ այն դառնում է 4 միլիմետր, էլ չի կարելի օգտագործել։ Երբ մեր քաղաքացիները Վրաստանից գնում անիվներ են գնում ու ասում, ինչ լավ էր, նոր անիվներ ենք գնել 4 հատ՝ 40 հազար դրամով, դա ոչ նոր է, ոչ էլ լավ։ Ամբողջ աշխարհում դա դեն նետելու անիվ է արդեն, Հայաստանում՝ նոր։ Այն նաև պահպանման ժամկետ ունի՝ 5 տարի։ Այլ երկրներում որևէ տեխզննման կետում նման անիվները չեն անցի, իսկ Հայաստանի տաքսիների մեծ մասը նման անիվներով են։

Վարորդները պետք է սովորեն, լավ սովորեն, ավտոդպրոցներում անվտանգ երթևեկության հիմունքները ևս սովորեն՝ երթևեկության նման իրավիճակից ու այսքան վթարներից խուսափելու համար։

 

Ալիսա Չիլինգարյան

Վահե Վարդանյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել