Նոր կորոնավիրուսը ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (NCP), ՌՆԹ պարունակող միաշղթա վիրուս է, առաջին անգամ հայտնաբերվել է 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում։
2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել։
Հունվարի 22-ից Վուհան քաղաքում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար։ Վիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում։
Հունվարի 30-ին ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստում նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչվել է արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում, որն ունի միջազգային նշանակություն: Էմմա Պետրոսյանը այն հայերից է, որը աշխատում և բնակվում է Չինաստանում։ Իրավաբան․net-ը նրա հետ զրուցել է երկրում տիրող իրավիճակի, վիրուսով վարակվելու վախերի, ինչպես նաև ՀՀ կառավարությունից սպասելիքների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում