Վարուժան Ավետիքյանը՝ «1000 դրամների» հիմնադրամի, զոհված զինվորի անհայտ նորածնի ու արցախցիների հատուցման մասին

«Դեպք ունեինք, որ զինծառայողը զոհվել էր, միակ շահառուն մեկ ծնողն էր։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակից էլ փաստաթուղթը եկել էր և ցույց էր տալիս մեկ ծնող միայն։ Միանվագ գումարը և ամսեկան վճարումները պետք է գնային այդ ծնողին։ Բայց նկատեցինք, որ հրամանատարը, որը տեղեկանք է տալիս դեպքի մասին, ներքևում, փոքր հետգրություն էր թողել, որ՝ իր իմանալով, զինծառայողը որդի ունի։ Հատուցում պետք է տայինք միայն ծնողին, բայց խոսեցինք իր հետ, հարցրին, ասաց ես տեղյակ չեմ, նամն բան չկա։ Կապվեցինք, խոսեցինք նաև հրամանատարի հետ ու հայտնաբերեցինք, որ իսկապես կար որդին՝ 2 ամսեկան։ Զոհվելուց առաջ, արտաամուսնական կապի հետևանքով մի երիտասարդ, դեռահաս կին հղիացել է և գտանք տվյալ երիտասարդ կնոջը, ասաց այո, 2 ամսեկան է երեխան, բայց չեն «զագսավորվել», որովհետև 17 տարեկան ու 18 տարին դեռ չէր բոլորել»,- Իրավաբան.net -ի հետ զրույցում պատմում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ 

Անհատական աշխատանքի ցուցաբերման արդյունքում հատուցման մի մասը տրամադրվել է նաև մանկահասակ երեխային։

2017թ.-ի հունվարի 1-ից «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է տրամադրում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսներին ու նրանց ընտանիքներին, որի գումարը գոյանում է աշխատող քաղաքացիների աշխատավարձերից յուրաքանչյուր ամիս 1000 դրամ պահում կատարելու, ինչպեսև նվիրաբերությունների շնորհիվ։

Նվիրատվությունների, 1000plus.am կայքի միջոցով քաղաքացիների կողմից իրենց հարազատներին շնորհավորանքներ կամ ցավակցություններ հղելու նոր հնարավորության ու հիմնադրամի մասին այլ թեմաների մասին մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել