Մնացական Բիչախչյանը՝ նույնականացման քարտն անվճար ստանալու հնարավորության մասին

Նույնականացման քարտ ստանալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են նաև առաջին անգամ նույնականացման քարտ ստացող ՀՀ այն քաղաքացիները, որոնք 16 տարին լրանալուց հետո չեն ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից։

«Հիշեցնում ենք, որ նույնականացման քարտը որպես անձը հաստատող փաստաթուղթ կարող է օգտագործվել ՀՀ-ում ցանկացած բնագավառում։ Որևէ մարմին իրավասու չէ մերժելու գործարքը՝ նույնականացման քարտի փոխարեն պահանջելով անձնագիր։

Նույնականացման քարտը ունի մի շարք առավելություններ.

  • այն ամենօրյա կրելու դեպքում առավել հարմարավետ է,
  • առավել դիմացկուն է,
  • պարունակում է նաև հանրային ծառայությունների համարանիշ. ամեն անգամ ՀԾ համարանիշ պահանջվելու դեպքում քաղաքացին ստիպված չի լինի դիմելու և ստանալու համապատասխան տեղեկանք,
  • էլեկտրոնային կառավարման բնագավառում հանդիսանում է անձի նույնականացման համար միակ վստահելի փաստաթուղթը»,-նշել է նա։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել