Ավագանու անդամն առաջարկում է էկո կրթության համայնքային փոքր դպրոցներ հիմնել

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը 2020 թվականի բյուջեի նախագծում ներառելու համար առաջարկ է ներկայացնել գումար հատկացնել էկո կրթության համայնքային փոքր դպրոցներ հիմնելու համար։

«Գարնանը Գերմանիա այցիցս հետո որոշել էի այնտեղ տեսածս էկո կրթության համայնքային այսպիսի փոքրիկ դպրոցներից նաև մեզ մոտ հիմնելու առաջարկով հանդես գալ։ Այս դպրոցներում երեխաները փոքր տարիքից սովորում են բնության հետ կայուն և առողջ փոխհարաբերության սկզբունքները։ Օրինակ՝ գործնական աշխատանքով սովորում են աղբի տեսակավորման և վերամշակման մասին։ Սրա կարիքը, կհամաձայնեք, Երևանում և ընդհանրապես Հայաստանում շատ ունենք։

Անչափ ուրախ եմ, որ առաջարկս, գործընկերներիս աջակցությամբ և նույնանման գաղափարների համատեղմամբ, ներառվել է 2020 թվականի բյուջեի նախագծում որպես պիլոտային ծրագիր՝ Երևանի ամեն վարչական շրջանի մեկ դպրոցում էկո կրթության համար հատուկ կահավորված և վերապատրաստված ուսուցիչներով դասարանի հիմնման տեսքով (բուն կրթական ծրագիրը դեռևս մշակման փուլում է)»,-նշել է նա։։

Ավագանու անդամը նշել է, որ եթե առաջարկն ավագանու կողմից հաստատվի, որում կասկած չունի, և 2020-ին արդյունավետ կերպով իրագործվի, ապա հեռանկարային և դրական գործ արված կլինի։

На изображении может находиться: люди сидят, стол и в помещении

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել