01․11․2018թ․-ին ընդունված և 06․11․2018թ․-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով։
ՀՀ Քրեական Օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատվածությունը մարվում է՝
- պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում՝ փորձաշրջանն անցնելուց հետո.
- ազատազրկումից ավելի մեղմ պատժի դատապարտված անձանց նկատմամբ՝ նշանակված պատիժը կրելուց մեկ տարի անցնելուց հետո.
- ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց երեք տարի անցնելուց հետո.
- ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց հինգ տարի անցնելուց հետո.
- առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց ութ տարի անցնելուց հետո:
Այսինքն հարգելի քաղաքացի վերը նշված Օրենքների վերլուծությունից պարզ է դառնում, որ եթե Ձեր կողմից նշված ազատազրկված անձի նկատմամբ պատիժը կրելու ժամանակ կիրառել են համաներում և ազատել են, ապա համաձայն այդ օրենքի նրա դատվածության մարման հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով, ՀՀ Քրեական Օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների համապատասխան։