Ե՞րբ և ինչ ժամկետներում է սպառողը պարտավոր վճարել սպառված էլեկտրաէներգիայի համար

Էլեկտրական էնեգիայի մատակարարման և օգտագործման կանոնների 47-րդ կետի համաձայն, սպառողը նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի արժեքը պարտավոր է վճարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկացված լինելուց հետո 7 օրվա ընթացքում:

Նույն կանոնների 48-րդ կետի համաձայն, վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը՝ առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ կամ սպառողին հասու այլ ձևերով (հայտարարություն փակցնելով շքամուտքերում, փոստային բաժանմունքներում և այլն) զգուշացնելուց հետո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել