Մարդիկ դատապարտված են, ոնց թե, գործը չի բացահայտվել. Դավիթ Տոնոյան

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ այսօր` հոկտեմբերի 27-ին,  «Եռաբլուր» պանթեոն են այցելել նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Դավիթ Տոնոյանը լրագրողի այն հարցին, թե հոկտեմբերի 27-ի գործը դեռ բացահայտված չէ, նշեց․

«Մարդիկ դատապարտված են,ոնց թե,գործը չի բացահայտվել։Ինչքանով, որ դատաքննությունը ավարտվել է, համարում եմ բացահայտված, մնացած խնդիրների վերաբերյալ, ես հիմա խոսել չեմ կարող։ Հնարավոր է, եթե ժամանակի ընթացքում նոր փաստեր հայտնվեն, միգուցե փոփոխություն կատարվի, բայց այդ հարցը արդյո՞ք պաշտպանության նախարարինն է։ Սակայն ես ամենառաջին շահագռգռվածն եմ, որ այդ դեպքը բացահայտվի, եթե դեռևս չի բացահայտվել»։

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումին, ՊՆ նախարարը ասաց միայն․

«Ես լսել անագամ չեմ ուզում այդ մասին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել