Աշխատանքի ընդունվելիս կեղծ տեղեկատվություն ներկայացնելը

Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից է նաև աշխատանքի ընդունվելիս աշխատողի ներկայացրած տեղեկատվության կեղծ լինելը:

Մասնավորապես խոսքը հետևյալ փաստաթղթերի կեղծ լինելու մասին է`

 

1. կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական, եթե աշխատանքային օրենսդրությանը համապատասխան` աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտական պատրաստվածության հետ,

 

2. տեղեկանք առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ), եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է այնպիսի աշխատանքների համար, որոնք պահանջում են սկզբնական և պարբերական բժշկական զննություն, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ: Այդպիսի աշխատանքների ցանկը և տեղեկանքի (սանիտարական գրքույկի) ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

Աշխատանքի ընդունվելիս ներկայացվող փաստաթղթերի մասին առավել մանրամասն տես

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել