Եթե չեք վճարել էլեկտրաէներգիայի համար, ապա կան դեպքեր, երբ չպետք է հոսանքազրկեն

Իրավաբան․net-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկանում է, որ եթե սպառողը ունի պարտք, ապա ո՞ր դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի սպառողի էլեկտրամատակարարումը:

Այսպիսով, պարտքի առկայության դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի սպառողի էլեկտրամատակարարումը, եթե սպառողը ներկայացրել է մատակարարի համար ընդունելի վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմվել է պարտքի մարման ժամանակացույց։ Սույն դրույթը չի սահմանափակում մատակարարի իրավունքը պարտքի մարման ժամանակացույցի խախտման դեպքում սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելու համար՝ սահմանված կարգով ապահովելով տվյալ սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման ընթացակարգերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել