Ո՞ր դեպքերում կարող են դադարեցնել քաղաքացու էլեկտրամատակարարումը

Իրավաբան․net-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկանում է, թե ո՞ր դեպքերում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը:

Այսպիսով, մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը`

ա) սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կանոններով և պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարումներ չկատարելու դեպքում.

բ) եթե մատակարարի անձնակազմին համապատասխան վկայականը ներկայացնելու դեպքում թույլ չի տրվել սպառողի հետ համաձայնեցված ժամանակացույցով կամ պայմանագրով սահմանված կարգով սպասարկել սպառողի տնօրինվող տարածքում տեղակայված էլեկտրատեղակայանքները, այդ թվում` էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերը` անկախ դրանց պատկանելությունից.

գ) եթե սպառողը էլեկտրաէներգիան սպառել է առևտրային հաշվառքի սարքի միտումնավոր խախտումով կամ առանց առևտրային հաշվառքի սարքի, կամ առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով.

դ) կանոններով սահմանված կարգով էլեկտրական ցանցին ժամանակավոր միացման տեխնիկական պայմաններ ստացած նոր սպառողի էլեկտրամատակարարման տեխնիկական պայմաններում էլեկտրական ցանցին ժամանակավոր միացման համար սահմանված ժամկետի ավարտի դեպքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել