Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու ընթացակարգը

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարան կարող է ներկայացնել տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ներկայացուցիչը կամ պարտատերը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճռով դատարանն արգելանք է դնում տվյալ անձի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատում է դատարանը, եթե այն համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին, և առկա է պարտապանի և գրանցված պարտատիրոջ համաձայնությունը: Ֆիզիկական անձի առողջացման ծրագիրը ներկայացնելու, հաստատելու հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են իրավաբանական անձանց համար սույն օրենքով սահմանված իրավակարգավորումները, եթե այլ բան սահմանված չէ:

Ֆիզիկական անձի առողջացման ծրագրի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել չորս տարին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում պարտապան ֆիզիկական անձի վաճառքի ենթակա գույքի կազմում չի ներառվում վերջինիս սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված գույքը, բացառությամբ դրան հաջորդող 180 օրվա ընթացքում ժառանգությամբ ստացված կամ ժառանգություն բացելու դեպքում ստացման ենթակա գույքի, ինչպես նաև այն գույքի, որը ստացվել է մինչև սնանկության դիմում ներկայացնելը պարտապանի կնքած գործարքի արդյունքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել