Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով:
Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար:
Դիմումի մանրամասները Արման Բաբաջանանը ներկայացրեց գլխավոր դատախազության դիմաց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: