Նվազագույն աշխատավարձի բարձրացումը չի ազդի պատգամավորների աշխատավարձի վրա․ Վարազդատ Կարապետյան

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարությունը Ազգային ժողովին առաջարկել է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 55 հազարից և սահմանել 68,000 դրամ՝ պատգամավորների առաջարկած 63,000-ի փոխարեն:

ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ այս որոշման ընդունմամբ մոտ 187 հազար քաղաքացու աշխատավարձ է բարձրանալու և նախագիծը չի ենթադրում բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձի բարձրացում։

Պետական պաշտոնյաների աշխատավարձը որոշվում է ըստ բազային աշխատավարձի։ Օրինակ, ԱԺ պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի 10-ապատիկի չափ աշխատավարձ, նախարարները՝ 12-ապատիկի չափ։

Բազային աշխատավարձն էլ իր հերթին որոշվում է ըստ նվազագույն աշխատավարձի մեծության։ Այն պետք է լինի նվազագույն «կեղտոտ» (ներառյալ եկամտային հարկը) աշխատավարձի 80%-ից 120% միջակայքում։

68 հազար նվազագույն աշխատավարձի դեպքում բազայինը աճում է։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել