Կառավարությունը Ազգային ժողովին առաջարկել է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 55 հազարից և սահմանել 68,000 դրամ՝ պատգամավորների առաջարկած 63,000-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Վերջիններս առաջարկում էին նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 63 հազար դրամ:
Հարցը ընդգրկվել է Ազգային ժողովի օրակարգ:
Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ այս որոշման ընդունմամբ մոտ 187 հազար քաղաքացու աշխատավարձ է բարձրանալու:
Մանրամասները՝ տեսանյութում