Փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

Փրկարարական ծառայությունում ծառայության կարող է անցնել մինչև 35 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ` կանանց, ինչպես նաև փրկարարական ծառայության միջին և կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել նաև դիմելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիները: Նման քաղաքացիները պաշտոնի են նշանակվում կառավարության սահմանած կարգով և պայմաններով` համապատասխան նախարարության ուսումնական հաստատություններում եռամսյա վերապատրաստում անցնելուց հետո), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու փրկարարական ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է կառավարությունը: Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության անցնելու համար կարող են սահմանվել այլ (այդ թվում` տարիքային) պահանջներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված պահանջները սահմանում է կառավարությունը:
Փրկարարական ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ, այդ թվում` փրկարարական ծառայությունից այլ մարմիններ տեղափոխված կամ ազատված ծառայողներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել