Վալերիյ Օսիպյանի գույքն ու եկամուտները

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի սեպտեմբերի 18-ի հրամանագրի համաձայն, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատվել է պաշտոնից:

Նույն օրը, վարչապետի որոշմամբ, նա նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում:

Իրավաբան.net-ը պարբերաբար Ձեզ է ներկայացնում պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

Վալերիյ Օսիպյանը, մինչ ոստիկանապետի պաշտոնը ստանձնելը, զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը: 2017 թ-ին` այդ պաշտոնը ստանձնելիս, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նա նշել է.

  • բնակարան,
  • հողամաս,
  • MercedesS-Benz ML 350 մակնիշի ավտոմեքենա,
  • 15.000 դոլար հանձնած փոխառություն,
  • 300 եվրո,
  • 300 դոլար,
  • եկամուտները կազմել են՝ 2 միլիոն 126 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2017 թվականի տարեկան հայտարարգրի համաձայն, նա ևս 15000 դոլար է հանձնել փոխառություն, որը հարկային տարվա վերջում կազմել է 16.500 դոլար:

Նրա դրամական միջոցները կազմել են 300 եվրո, 1 միլիոն 450 հազար դրամ: Վալերիյ Օսիպյանի եկամուտները կազմել են 4 միլիոն 379 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և 1500 դոլար, որն էլ ստացվել է տրված փոխառության դիմաց ստացված տոկոսագումարից:

2018 թ-ին, արդեն ոստիկանապետի պաշտոնում, Վալերիյ Օսիպյանի հանձնած փոխառությունները հարկային տարվա վերջում կազմել են 16.323 դոլար:  Նրա դրամական միջոցները նվազել են՝ կազմելով 9 միլիոն 475 հազար դրամ: Եկամուտները կազմել են 6 միլիոն 570 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և 326 հազար դրամ, որն էլ ստացվել է տրված փոխառության դիմաց ստացված տոկոսագումարից:

Վալերիյ Օսիպյանի կինը՝ Լուսինե Թադևոսյանը 2017 թ-ին հայտարարագրել է 5 միլիոն 800 հազար դրամ, 2018 թ-ին նրա դրամական միջոցները զգալի նվազել են՝ կազմելով 200 հազար դրամ:

Նրա որդիների՝ Ռազմիկ և Վալերիյ Օսիպյանների 2017 և 2018 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ:

Նրանց հետ համատեղ բնակվող Մարիետա Հոսիպյանը 2017 թ-ին հայտարարարգրել է  շուրջ 1 միլոն դրամ, որը ստացվել է կենսաթոշակից և ձեռնարկատիրական գործունեությունից: 2018 թ-ին նա հայտարարագրել է 1 միլիոն 123 հազար դրամ՝ ստացված նույն աղբյուրներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել