Արթուր Վանեցյանի և նրա կնոջ գույքն ու եկամուտները

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պաշտոնը ստանձնել էր 2018թ. մայիսի 10-ին:

Իրավաբան.net-ը պարբերաբար ներկայացնում է պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն, պաշտոնը ստանձնելիս Արթուր Վանեցյանը հայտարարագրել է.

  • բնակարան,
  • Lexus NX300H 2. մակնիշի ավտոմեքենա,
  • 1 միլիոն դրամ,
  • 10 հազար դոլար:

На изображении может находиться: 4 человека, люди стоятՊաշտոնը ստաձնելու օրվա դրությամբ նրա աշխատավարձից ստացված եկամուտները կազմել են 1 միլիոն 854 հազար դրամ:

2018 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն փոփոխություն կատարվել է միայն նրա եկամուտներում, որը ստացվել է աշխատավարձից և կազմել 8 միլիոն 904 հազար դրամ:

Նրա կինը՝ Նոնա Վանեցյանը, 2018 թվականին հայտարարագրել է 1396 դրամ, նրա եկամուտները կազմել են 1 միլիոն 723 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

Արթուր Վանեցյանի որդիների՝ Արտյոմ և Դավիթ Վանեցյանների հայտարարագրերում ոչինչ նշված չէ:

Նա պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի սեպտեմբերի 16-ի հրամանագրի համաձայն: Արթուր Վանեցյան 2018թ. սեպտեմբերի 22-ից զբաղեցնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:

Լուսանկարները՝ Նոնա Վանեցյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել