Նախագահն Արթուր Վանեցյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհել

Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 3-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Գագիկի ՎԱՆԵՑՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել