Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացված տեղեկության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության այս գործառույթը՝ համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 26-ի N 1109-Ն որոշման, կարող են իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորները:
Օպերատորների ցանկ՝
1. «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն
2. «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
3. «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
4. «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
5. «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերություն
6. «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերություն
7. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերություն
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
9. «Մոբի Դրամ» փակ բաժնետիրական ընկերություն
10. «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերություն
11. ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնք
12. ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնք
13. ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի համայնք
14. ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնք
15. ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնք
16. ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնք
17. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնք
18. ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի համայնք
19. ՀՀ Շիրակի մարզի Պեմզաշենի համայնք
20. ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնք
21. ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնք
22. ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնք
23. ՀՀ Արարատի մարզի Վեդիի համայնք
24. ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի համայնք
25. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնք
26. ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնք
27. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնք
28. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնք
29. ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնք
30. ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի համայնք
31. ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնք
32. ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնք
33. ՀՀ Տավուշի մարզի Կողբի համայնք
34. ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնք
35. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնք
36. ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի համայնք
37. ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնք
38. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնք
39. ՀՀ Լոռու մարզի Օձունի համայնք
40. ՀՀ Արարատի մարզի Ուրցաձորի համայնք
41. ՀՀ Լոռու մարզի Ախթալայի համայնք
42. ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնք
43. ՀՀ Շիրակի մարզի Անիի համայնք
44. ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնք
45. ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի համայնք
46. ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնք
47. ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի համայնք
48. ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափի համայնք
49. ՀՀ Շիրակի մարզի Արփիի համայնք
50. ՀՀ Շիրակի մարզի Սարապատի համայնք:
Սույն ցանկի 11-16-րդ կետերով նախատեսված համայնքներն օպերատորին վերապահված գործունեությունն սկսում են իրականացնել 2019 թվականի հունիսի 1-ից, 17-22-ը` 2019 թվականի սեպտեմբերի 1-ից, 23-28-ը` 2019 թվականի դեկտեմբերի 1-ից, 29-34-ը` 2020 թվականի մարտի 1-ից, 35-39-ը` 2020 թվականի հունիսի 1-ից, 40-44-ը` 2020 թվականի սեպտեմբերի 1-ից, 45-50-ը` 2020 թվականի դեկտեմբերի 1-ից:
Տեղեկանքը տրամադրվում է դիմումի ստացումից առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախարարության կողմից, և առավելագույնը 8 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայացուցչության կողմից: