Ո՞րն է սեզոնային աշխատանքը և ի՞նչ պայմանագիր է կնքվում այն կատարելու համար

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն, սեզոնային է համարվում այն աշխատանքը, որը բնակլիմայական պայմանների պատճառով կատարվում է ոչ թե ամբողջ տարին, այլ ութ ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում), և որը սահմանված է սեզոնային աշխատանքների ցանկով:

Սեզոնային աշխատանքային պայմանագիրը կնքվում է սեզոնային աշխատանք կատարելու համար: Աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծելու սեզոնային աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով միմյանց:

Նշենք, որ սեզոնային աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Որոշումը ՀՀ վարչապետի կողմից ստորագրվել է 2005 թվականի սեպտեմբերի 14-ին:

Այս որոշման համաձայն սեզոնային աշխատանքի ցանկն է.

  • 1. Շահագործման մեջ գտնվող երթուղային գծերի, մերձատար և կայարանային ուղիների ձյունամաքրման աշխատանքներ.
  • 2. Ճանապարհների կառուցման հողային և ասֆալտապատման աշխատանքներ.
  • 3. Էլեկտրական կայանի կառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ`

ա) քաղաքային հեռախոսային ցանցերն օդայինից ստորերկրյա մալուխային գծերի վերակառուցում, բետոնային կոյուղու մեջ դրա հետ կապված բետոնե իրերի պատրաստում,

բ) ստորերկրյա և ստորջրյա զրահապատ մալուխների անցկացում,

գ) օդային սյունային և կանգնած քաղաքային հեռախոսացանցերի և միջքաղաքային հեռագրական-հեռախոսային գծերի կառուցում,

դ) սյուների քիմիական հագեցում, որը կատարվում է բաց օդում.

  • 4. Անտառային տնտեսության և ծառայությունների մատուցման աշխատանքներ` տնկիների տնկում, անտառի վերականգնում, անտառամթերքների հավաքում.
  • 5. Ձկնորսական և լճային կենդանիների որսի աշխատանքներ և դրանց հետ կապված` ձկների և լճային կենդանիների որսի այլ արտադրանքների մշակման աշխատանքներ.
  • 6. Աշխատանքները շաքարի գործարաններում, որոնք անմիջականորեն կապված են ճակնդեղից շաքարավազ պատրաստելու հետ, ճակնդեղաչորանոցներում ճակնդեղի չորացման աշխատանքներ, քուսպաչորացման աշխատանքներ, որոնք կատարվում են շաքարավազի գործարաններում` շաքարի արտադրության ժամանակաշրջանում.
  • 7. Պտուղների և բանջարեղենի թթվեցման, պահածոյացման ու լցման աշխատանքներ.
  • 8. Գյուղատնտեսական աշխատանքներ` ներառյալ`

ա) նախացանքային աշխատանքները,

բ) գարնան գյուղատնտեսական աշխատանքները,

գ) բերքահավաքի աշխատանքները,

դ) հետբերքահավաքի աշխատանքները,

ե) գյուղատնտեսական կենդանիների ծնի կազմակերպումը,

զ) մատղաշի կերակրումը և խնամքը` մինչև 4 ամսական հասակը ներառյալ,

է) գյուղատնտեսական կենդանիների արոտային պահվածքը,

ը) խուզի կազմակերպումը.

  • 9. Տորֆային աշխատանքներ` ներառյալ տորֆի արդյունահանումը, չորացումն ու հավաքումը, բացի մեքենայացված ագրեգատների և ուժային սարքավորումների վրա (հիդրոտորֆ, ֆրեզերային և մեքենայական կաղապարման արդյունահանություն, աշխատանք կաղապարող թրթուրների վրա և այլն) կատարվող աշխատանքներից, որոնք կատարում են մշտական հանքերում գտնվող բանվորները.
  • 10. Գետային ու լճային հետախուզական աշխատանքներ.
  • 11. Ջրաբաշխման և մելիորատիվ աշխատանքներ, չորացման և ոռոգման աշխատանքներ.
  • 12. Յոդի արդյունաբերության մեջ` լճային ջրիմուռներ հանելու և այրելու բոլոր աշխատանքները և դրանց հետ կապված աշխատանքներ.
  • 13. Հողերի աղազերծման և վերականգնման աշխատանքներ.
  • 14. Կանաչ գոտու խնամողների (այգեպաններ) աշխատանքներ.
  • 15. Պետական արգելոցների հրշեջ-տեսուչների աշխատանքներ.
  • 16. Ճարտարագիտահետախուզական աշխատանքներ (տեղագրության տոպոգրաֆ) բանվորներ, հորատող հաստոցների բանվորներ).
  • 17. Սննդի բացօթյա օբյեկտներում աշխատանքներ.
  • 18. Ձմեռային զվարճանքների հետ կապված սպասարկման աշխատանքներ և ծառայություններ.
  • 19. Բացօթյա լողավազանների շահագործման հետ կապված սպասարկման աշխատանքներ.
  • 20. Բոնիֆիկատորի աշխատանք (մալարիայի կանխման միջոցառումներ իրականացնող աշխատողներ):
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել