Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարիի 1-ի N 201-Ն որոշման համաձայն՝ էներգամատակարարման, գազամատակարարման ու ջերմամատակարարման բնագավառների աշխատողների աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով ոլորտի աշխատանքային առանձնահատկությունները:
Էներգամատակարարման, գազամատակարարման ու ջերմամատակարարման բնագավառների ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) սկիզբը և ավարտը սահմանում է գործատուն` կազմակերպության ներքին կարգապահական կանոններով ու հերթափոխային ժամանակացույցով: Ելնելով արտադրական անհրաժեշտությունից` գործատուն կարող է փոփոխել հերթափոխային ժամանակացույցը: Երկու հերթափոխ անընդմեջ աշխատելն արգելվում է:
Էներգամատակարարման, գազամատակարարման ու ջերմամատակարարման բնագավառների կազմակերպությունների հիմնական աշխատանքի վայրից դուրս գտնվող սարքավորումների և կառույցների վերանորոգման, սպասարկման աշխատանքներ կատարող աշխատողների հավաքատեղից մինչև աշխատանքի կատարման վայր և հավաքատեղ վերադարձի ժամանակը հաշվարկվում է աշխատաժամանակում:
Հավաքատեղի վայրը որոշվում է գործատուի կողմից` աշխատանքային կոլեկտիվի աշխատողների համաձայնությամբ:
Էներգամատակարարման, գազամատակարարման ու ջերմամատակարարման բնագավառների աշխատողների հանգստի ռեժիմը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:
Էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները

