Սահմանված է առողջապահական բնագավառի աշխատողների համար աշխատաժամանակի նորմալ տևողությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարիի 1-ի N 201-Ն որոշման համաձայն՝ առողջապահական բնագավառի աշխատողների համար աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 39 ժամից:
Առողջապահական բնագավառի աշխատողների համար, կախված նրանց զբաղեցրած պաշտոնից և (կամ) մասնագիտությունից, աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել`
ա․ շաբաթական 24 ժամից` առողջապահության բնագավառի աշխատողների համար, ովքեր ռադիոմանիպուլիացիայի կաբինետներում և լաբորատորիաներում անմիջականորեն իրականացնում են գամմա-բուժում և գամմա-պատրաստուկներով (պրեպարատ) փորձնական գամմա-ճառագայթահարում,
բ․ շաբաթական 36 ժամից` առողջապահության բնագավառի աշխատողների համար, ովքեր աշխատում են հետևյալ բժշկական հաստատություններում՝
• Հոգեբուժական (հոգենևրոլոգիական), նյարդավիրաբուժական, նարկոլոգիական բուժկանխարգելիչ կազմակերպություններ, բաժանմունքներ, հիվանդասենյակներ և կաբինետներ,
• Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններ, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություններ, երեխաների աջակցության կենտրոններ, երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համար ընդհանուր տիպի հաստատություններ, 18 տարին լրացած՝ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններ, խնամքի կարիք ունեցող տարեց, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպություններ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, անօթևան և բռնության, այդ թվում՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց սոցիալական ծառայություն մատուցող կազմակերպություններ,
• Ֆիզիոթերապևտիկ բուժկանխարգելիչ կազմակերպություններ, բաժանմունքներ, կաբինետներ,
• Քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմիններ,
• Շտապ բժշկական օգնության կայաններ (բաժանմունքներ), հանրապետական հիվանդանոցների արտագնա հրատապ և խորհրդատվական բժշկական օգնության բաժանմունքներ,
• Արյան փոխներարկման կայաններ և բաժանմունքներ,
• Թմրամոլությամբ և քրոնիկ ալկոհոլիզմով տառապող անձանց բուժող կազմակերպություններ, կայաններ, կաբինետներ և բաժանմունքներ,
• Բնակչության առողջապահական կազմակերպություններ
• Ռադիոակտիվ նյութերի և իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման հետ կապված աշխատանք,
• Բաց ռադիոակտիվ աղբյուրների օգտագործման հետ կապված աշխատանք,
• Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
գ․ շաբաթական 33 ժամից` առողջապահական բնագավառի աշխատողների համար, ովքեր աշխատում են հետևյալ բժշկական հաստատություններում՝
• Բուժկանխարգելիչ կազմակերպություններ (պոլիկլինիկաներ, բուժարաններ, ամբուլատորիաներ, դիսպանսերներ, բուժկետեր, կայաններ, բաժանմունքներ, կաբինետներ),
• Ֆիզիոթերապևտիկ, բուժկանխարգելիչ կազմակերպություններ, բաժանմունքներ, կաբինետներ,
• Ատամնաբուժական բուժկանխարգելիչ կազմակերպություններ (բաժանմունքներ, կաբինետներ),
• Վարակիչ հիվանդություններով վարակված անձանց սպասարկող հիվանդանոցներ, բաժանմունքներ, հիվանդասենյակներ, կաբինետներ. մաշկավեներոլոգիական դիսպանսերներ, բաժանմունքներ, կաբինետներ,
• ՁԻԱՀ-ի և վարակիչ հիվանդությունների կանխարգելման բուժկանխարգելիչ (պրոֆիլակտիկ) կազմակերպություն (հիվանդանոցներ, կենտրոններ, բաժանմունքներ, հիվանդասենյակներ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանումներ, այդ թվում` մասնագիտացված, որոնք իրականացնում են ՁԻԱՀ-ով և ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների ախտորոշում, բուժում, դատաբժշկական փորձաքննության անցկացում,
• Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և դրանց կառուցվածքային ստորաբաժանումների լաբորատորիաներ (բաժիններ, բաժանմունքներ), որոնք իրականացնում են ՄԻԱՎ-ի վարակի ախտորոշում,
• Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներ։
դ․ շաբաթական 30 ժամից` առողջապահական բնագավառի աշխատողների համար, ովքեր աշխատում են հետևյալ բժշկական հաստատություններում՝
• Առողջապահության հակատուբերկուլոզային կազմակերպություններ և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներ. հակատուբերկուլոզային կազմակերպություններին կից բուժարտադրական (աշխատանքային) կազմակերպություններ, տուբերկուլոզով հիվանդների համար բժշկական, գիտական, կրթական կազմակերպությունների և բարձրագույն մասնագիտական կազմակերպությունների կլինիկաներ (կլինիկական բաժանմունքներ). տուբերկուլոզով հիվանդ երեխաների կրթական կազմակերպություններ (ստորաբաժանումներ). տուբերկուլոզով հիվանդների սպասարկման կազմակերպություններ,
• Դիահերձարանների, դիարանների ախտաանատոմիական բաժանմունքներ, լաբորատորիաներ,
• Դատաբժշկական փորձաքննության կենտրոն,
• Առողջապահական կազմակերպություններ,
• Ռադիոակտիվ նյութերի և իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել