Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար է նշանակվել քննչական կոմիտեի պետի տեղակալ Արսեն Այվազյանը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ հետ զրույցում այս մասին ասաց քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Infocom-ը հետաքննություն էր հրապարկել, որով ըստ կայքի՝ պարզ էր դարձել, որ քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի և նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ազգակցական կապը:
Վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը: Դրանից հետո ՔԿ-ում ծառայողական քննություն է նշանակվել Յուրա Իվանյանի ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունը ստուգելու համար։
Իրավաբան.net–ն էլ հայտել էր, որ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգի համաձայն՝ Յուրա Իվանյանի նկատմամբ պետք է սկսվի նախնական քննություն, և որ առանց քննության չի կարելի պնդել, որ քննչական խմբի արդեն նախկին ղեկավարը անաչառ քննություն է իրականացրել: