Սահմանված են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը սահմանել է ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը։  2018 թվականի նոյեմբերի 29-ի          N 1408-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշման մեջ, համաձայն որի ՀՀ կառավարությունը որոշում է՝

սահմանել՝

ծերության նպաստի չափը՝ 25500 դրամ.
հաշմանդամության նպաստի չափերը՝

ա․ առաջին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 25500 ՀՀ դրամ,

բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 25500 ՀՀ դրամ,

գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 25500 ՀՀ դրամ.

կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 25500 ՀՀ դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 80 000 ՀՀ դրամ.
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով սահմանված թաղման նպաստի չափը՝ 200 000 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել