Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարություն է արել. «Հարգելի լրագրողներ.
ես ձեռնպահ եմ մնում որևէ գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք արտահայտելուց և, ցավոք, չեմ կարող ի պատասխան հարցերի ձեր ակնկալած մանրամասնությամբ տրամադրել տեղեկատվություն:
Այդուհանդերձ, հաշվի առնելով ձեր հայցած տեղեկատվության կարևորությունը հանրային շահի կենտրոնում գտնվող հարցերի մասին հանրության տեղեկացվածության համար, ինչպես նաև այն, որ հրապարակային դատաքննությունների ընթացքում և կապակցությամբ բարձր դատարանների կողմից գործերի քննության հրապարակայնության մաս են կազմում նաև կողմերի ներկայացրած և ներդատարանական (հրապարակայնությունը չսահմանափակված) ապացուցողական և ընթացակարգային բնույթի փաստաթղթերը և նյութերը, մինչդեռ հանրությանը դրանք անհասանելի են ձևավորված ավանդույթի բերումով, ստորև, ի պատասխան ձեր հարցադրումների, ներկայացնում եմ Սահմանադրական դատարանի անդամներին եւ դատավոր Դիլանյանին հասցեագրված 28/08/2019թ.-ի փաստաթուղթը:
Այս փաստաթղթում արտահայտված դիրքորոշումներից դուրս այս պահի դրությամբ այլ մեկնաբանություն կատարելուց ձեռնպահ կմնամ:
Շնորհակալ եմ»,-նշված է հայտարարության մեջ: