Պետությունը վերականգնողական օգնություն կտրամադրի մի շարք անձանց

«Սոցիալական աջակցության մասին» գործող օրենքի համաձայն՝ վերականգնողական օգնությունը ստորև նշված մեկ կամ մի քանի նպատակների իրականացմանն ուղղված սոցիալական ծառայությունն է:
Վերականգնողական օգնությունն ուղղված է՝
1. հիվանդությունների, վնասվածքների, ֆիզիկական, մտավոր և այլ խանգարումների բուժմանը, հաշմանդամության հանգեցրած խեղումների և հիվանդությունների զարգացումն ու ծանրացումը կանխելուն, հաշմանդամություն ունեցող անձի օրգանիզմի խանգարված կամ կորսված ֆունկցիաների և առողջության վերականգնմանը.
2. անձանց կորցրած կամ նվազած մասնագիտական ունակությունների լրիվ կամ մասնակի վերականգնման, մասնագիտական հմտություններն օգտագործելու կամ նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու կարողությունների զարգացման, նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար մատչելի պայմանների ստեղծման նպատակով անձի մասնագիտական կողմնորոշմանը, մասնագիտական կրթությանը, մասնագիտական ուսուցմանը (որակավորման բարձրացմանը, վերամասնագիտացմանը, նախնական մասնագիտական պատրաստմանը, արհեստագործական ուսուցմանը), մասնագիտական հարմարվողականությանը, հարմար աշխատանքի տեղավորմանը և ինքնազբաղվածության ապահովմանը.
3. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց համար հասարակական կյանքի բոլոր բնագավառներում այլ անձանց հետ հավասար հնարավորությունների ստեղծմանը, նրանց սոցիալական հմտությունների վերականգնմանը և սոցիալական ներառմանը նպաստելուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել