Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունն ավարտվել է. մեղադրանքը չի փոխվել

Ավարտվել է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Արսեն Սարդարյանը:

«Քրեական գործին ծանոթանալու համար 20 օր ժամանակ ենք խնդրել, որից հետո հանդես կգանք մամուլի ասուլիսով»,-նշեց նա:

Փաստաբանը նաև նշում է, որ մեղադրանքի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկացմամաբ, ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել