Պայմանագրային զինծառայողները կարող են համատեղությամբ որոշակի աշխատանք իրականացնել

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» գործող օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրի հիման վրա կազմակերպվող ծառայությունը: Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերը կնքվում են 3-12 ամիս կամ երեք կամ հինգ տարի ժամկետով, իսկ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների հետ` տվյալ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության և հետուսումնական 10 տարի ժամկետով, որը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասով ներառում է նաև ուսումնառության ժամանակահատվածը` որպես պարտադիր զինվորական ծառայություն:

Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ զինծառայողն իրավունք չունի` կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Ընդ որում, պետական ծառայությունը գերակայում է սույն կետում նշված աշխատանքի նկատմամբ։

Այսինքն,  վերը նշված հոդվածների վերլուծությունից պարզ է դառնում, որ պայմանագրային զինծառայողները համատեղությամբ կարող են կատարել միայն գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանք, ընդ որում, պետական ծառայությունը(տվյալ դեպքում զինվորական ծառայությունը) գերակայում է համատեղությամբ կատարվող աշխատանքի նկատմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել