Անշարժ գույքի հարկից ազատված են պտղատու այգի հիմնողները

Գյուղատնտեսական նշանակության հողերի` բազմամյա տնկարկների (խաղող, կորիզավոր պտուղ կամ հնդավոր պտուղ) հողատեսքերի վրա նոր հիմնված և երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչև տնկարկների յուրաքանչյուր տեսակի համար` ըստ ագրոտեխնիկական ցուցումների լրիվ պտղաբերության հասնելու տարին ներառյալ` դրանց տարածքը 0.1 հեկտար և ավելի լինելու դեպքում, ազատված են անշարժ գույքի հարկից:
Անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը կամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ, ինչպես նաև համապատասխան պետական մարմնի կամ համայնքի ղեկավարի կողմից տրված փաստաթուղթը՝ տնկարկների յուրաքանչյուր տեսակի համար ըստ ագրոտեխնիկական ցուցումների լրիվ պտղաբերության հասնելու ժամկետների վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել