«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» գործող oրենքի համաձայն՝ տվյալ ապահովագրական պատահարի ժամանակ տուժող չեն համարվում և ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից չեն օգտվում՝
1. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, ապահովադիրը և վնաս պատճառած անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ևս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձանց կողմից պատճառվել է վնաս.
2. այն անձինք, որոնք գտնվել են հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձինք տեղյակ չեն եղել, որ ավտոտրանսպորտային միջոցը հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած է եղել, կամ ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվել են իրենց կամքին հակառակ.
3. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ օրինական հիմքով այն տիրապետող այլ անձի ընտանիքի անդամները՝ գույքին պատճառված վնասների մասով, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ևս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձինք վնաս են պատճառել: Սույն կետի համաձայն` ընտանիքի անդամներ են ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ օրինական հիմքով այն տիրապետող այլ անձի ծնողները, ամուսինը, երեխաները, քույրը և եղբայրը: