«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» գործող Օրենքի համաձայն՝ ավտոկայանատեղի վճարը գանձվում է Հայաստանի Հանրապետության դրամական արժույթով` դրամով:
Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է վճար հետևյալ դրույքաչափերով`
1. յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ.
2. յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2500 դրամ ներառյալ.
3. մեկ շաբաթվա համար` մինչև 5000 դրամ ներառյալ.
4. մեկ ամսվա համար` մինչև 25000 դրամ ներառյալ.
5. մեկ տարվա համար` մինչև 100000 դրամ ներառյալ:
Ընդ որում` մեկ ժամվա համար սահմանված վճարի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:
Սահմանված են դրույքաչափերն ավտոկայանատեղում կայանելու համար

