Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) նախատեսված ենթադրյալ արարքները կատարելու համար:
Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ դատավորը 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով 2018թ. սեպտեմբերի 14-ին ժամը 09.30-ին, չգտնվելով դատարանի շենքում, դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություն՝ իբրև նշված օրը ժամը 09.30-09.36-ը դատական նիստ անցկացնելու մասին՝ դրանում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ առ այն, թե իբր, դատական նիստին չեն ներկայացել պատշաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր:
Ավելի ուշ, հուլիսի 26-ին գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ էր ներկայացվել միջնորդություն քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։ Նշենք, որ ԲԴԽ-ն տվել է իր համաձայնությունը:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը սակայն հայտնում է, որ ԲԴԽ ներկայացված ապացույցները միայն նշված երկուսը չէին, սակայն նախաքննական գաղտնիքը հաշվի առնելով նա այլ մանրամասներ հայտնել չի կարող:
Մանրամասները՝ տեսանյութում