Պետական նպաստ ստացող ընտանիքին ավել վճարված գումարների վերադարձման առավելագույն չափը

Պետական նպաստ ստացող ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում կամ այլ մարմիններից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տվյալներում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է հայտնաբերման ամսից:
Ավել վճարված գումարները ամբողջությամբ ենթակա են վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման, սակայն ավել գումարների վճարման հանգամանքի հայտնաբերման ամսվան նախորդած 12 ամիսների ընթացքում ստացած ավել գումարի չափից ոչ ավելի:
Ավել վճարված նպաստի գումարները, նպաստ նշանակող տարածքային կենտրոնի հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա կարող են վերադարձվել նաև՝
• նպաստ նշանակող տարածքային կենտրոնի այն աշխատակցի կողմից, որի մեղքով (գործողությունների կամ անգործության արդյունքում) վճարվել են նպաստի գումարները.
• այն անձի կողմից, որին նշանակվել (վճարվել) է նպաստը, նրա օրինական ներկայացուցչի կողմից, նրանց փոխարեն նպաստն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի կողմից կամ այլ անձի կողմից:
Բացառություն են կազմում ժամանակավոր անաշխատունակության և վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստների ավել վճարված գումարների հետ կապված հարաբերությունները, որոնք կարգավորվում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում վճարվող նպաստներից պահումներ կատարելու, այդ նպաստների ավել վճարված գումարները հետ գանձելու (վերադարձնելու, բռնագանձելու) հետ կապված հարաբերությունները, որոնք կարգավորվում են կենսաթոշակի ավել վճարված գումարները հետ գանձելու համար «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել