Մինչև 3 տարի ազատազրկում է նախատեսված թաղման վայրերը ոչնչացնելու, վնասելու դեպքում

ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի համաձայն՝ դիակն անարգանքի ենթարկելը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից(300 000 ՀՀ դրամ) հինգհարյուրապատիկի(500 000 ՀՀ դրամ) չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Նույն արարքները, որոնք կատարվել են՝
• մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,
• ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով,
• գերեզմաններում գտնվող կամ դրանց վրա եղած առարկաները հափշտակելով՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից(400 000 ՀՀ դրամ) ութհարյուրապատիկի(800 000 ՀՀ դրամ) չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել